Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Չբերություն. դատավճի՞ռ, պատի՞ժ…

Չբերություն. դատավճի՞ռ, պատի՞ժ…

Շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, և նրանց մեծամասնությունը ապրում է զարգացող երկրներում։ Չբերության հաճախականությունը տարբեր երկրներում ունի տարբեր ցուցանիշներ։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ չբերությունը վերարտադրողական տարիքի զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների օգտագործման 1 տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությունն է։

 

Ընդունված է, որ վերոհիշյալ պայմանների պահպանման դեպքում ամուսնության առաջին տարում հղիություն արձանագրվում է զույգերի 75%-ի մոտ։ Ընդ որում այդ զույգերից 30%-ի մոտ հղիություն է գրանցվում առաջին 3 ամիսների, 60%-ի մոտ` 7 ամիսների, մնացած 10%-ի մոտ` 11-12 ամիսների ընթացքում։

 

Չբերության հաճախականությունը զգալի ազդեցություն ունի հանրության ժողովրդագրական ցուցանիշների վրա` դրանով իսկ պայմանավորելով խնդրի մեծ սոցիալական նշանակությունը։ Պարզված է, որ եթե անպտուղ ամուսնությունների հաճախականությունը որևէ երկրում հասնում կամ գերազանցում է 15%-ի սահմանը, այն ձեռք է բերում պետական նշանակություն։ ''Անպտուղ ամուսնություն'' հասկացությունը օգտագործվում է ժողովրդագրության մեջ և ներառում է հղիության կրելախախտը, մեռելածնությունը, երեխաների մահը, երեխա չունենալու ցանկությունն ու անպտուղ ամուսնությունները։ Ահա թե ինչու չբերության բուժումը պետք է դիտարկել որպես բնակչության վերարտադրողական պոտենցիալի հեռանկարային աճի ռեզերվ։

 

Չբերության խնդիրը իր յուրահատուկ տեղն ունի բժշկության մեջ։ Այն միաժամանակ վերաբերում է երկու անձանց։ Բժշկասոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 93%-ի մոտ այն բերում է հոգեկան և սոցիալական դիսկոմֆորտի, նվազեցնում սոցիալական ադապտացիան, մասնագիտական ակտիվությունը, բարձրացնում ամուսնալուծությունների հաճախականությունը։

 

XX դարի վերջին տասնամյակները բնութագրվում են չբերության տարբեր ձևերի ախտորոշման և բուժման բնագավառում ձեռք բերված զգալի հաջողություններով։ Հիմնական գիտական ձեռքբերումները, որոնք թույլ են տալիս լուծել չբերության խնդիրը, հետևյալն են.

 

* կնոջ դաշտանային ցիկլի էնդոկրին հսկողության մեխանիզմների բացահայտումը,
* ախտորոշման և բուժման էնդոսկոպիկ մեթոդների ներդրումը կլինիկական գործընթացում,
* արտամարմնային բեղմնավորման և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը կլինիկական գործընթացում։

 

Չբերության պատճառները հասկանալու համար պետք է պարզել, թե ինչ է հարկավոր հղիության կայացման համար։ Առաջին հերթին կնոջ մոտ պետք է լինի նորմալ երկֆազ դաշտանային ցիկլ, որի դեպքում կնոջ ձվարանում հասունանում է ձվաբջիջը, տեղի է ունենում ձվազատում և ձվաբջիջը ընկնում է արգանդափողի մեջ։ Արգանդափողում ձվաբջիջը հանդիպում է սպերմատոզոիդին, և կենսունակ ու առողջ սպերմատոզոիդի առկայության դեպքում տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորված ձվաբջիջը արգանդափողով հասնում է արգանդի խոռոչ։ Վերը թվարկված պրոցեսների համար արգանդափողերը պետք է անցանելի լինեն։

 

Արգանդի խոռոչում բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում է արգանդի լորձաթաղանթում և շարունակում իր հետագա զարգացումը, ինչը հնարավոր է արգանդի լորձաթաղանթի առողջ վիճակի պարագայում։

 

Այս բոլոր պրոցեսների նորմալ ընթացքի և սաղմի հետագա զարգացման համար կնոջ օրգանիզմում պետք է ժամանակին և անհրաժեշտ քանակով արտազատվեն որոշ հորմոններ։ Հենց այս բարդ մեխանիզմի ճիշտ աշխատանքն է ապահովում հղիության կայացումը։

 

Հետևաբար բեղմնավորման ցանկացած փուլում նշված պայմաններից որևէ մեկի խաթարումը կարող է հանգեցնել չբերության։ Ուստի բժիշկը կանոնավոր հաճախականությամբ պետք է ստուգի այս բարդ շղթայի յուրաքանչյուր օղակի աշխատանքի ճշգրտությունը։

 

Չբերությունը կարող է պայմանավորված լինել և' կանացի, և' տղամարդկային գործոններով, կարող է լինել նաև համակցված կամ ''անհայտ ծագման''։

 

Տղամարդկային չբերությունը` ամլությունը, տարբեր պատճառներով տղամարդու բեղմնավորման ունակության բացակայությունն է։

 

Չբերության համակցված ձևի դեպքում դիտվում է չբերության և' կանացի, և' տղամարդկային գործոնների համակցում։

 

Տղամարդկային գործոնով պայմանավորված չբերության դեպքում սովորաբար սպերմայի որակական և քանակական ցուցանիշները նորմայից ցածր են։ Օրինակ, սպերմատոզոիդներն օժտված են թույլ շարժունակությամբ կամ ընդհանրապես չեն շարժվում, փոխված է դրանց կառուցվածքը, ցածր է խտությունը և այլն։ Որպես կանոն, բեղմնավորման համար անհրաժեշտ են 20-100 մլն սպերմատոզոիդներ էակուլյատի 1 մլ-ում։ Բեղմնավորման ունակությունը նվազում է, եթե սպերմատոզոիդների թիվը 20 մլն-ից քիչ է։ Հետևաբար այս ցուցանիշը ընդունված է դիտել որպես նորմայի նվազագույն սահման։

 

Տղամարդկային գործոնով պայմանավորված չբերությունը կարող է հետևանք լինել շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ), տարբեր ինֆեկցիաների, հորմոնալ և իմունոլոգիական խանգարումների։ Ամորձիներից սպերմատոզոիդների շարժման արգելք կարող են ծառայել կպումները, սերմնածորանի որևէ հատվածի նեղացումը։

 

Տղամարդկային գործոնով պայմանավորված չբերությունը ախտորոշել դժվար չէ։ Պետք է կատարել սպերմայի անալիզ։ Եթե սպերմագրամմայում հայտնաբերվում են շեղումներ, ապա առաջանում է բուժման անհրաժեշտություն։ Նման դեպքում կինը ևս պետք է հետազոտվի` բացառելու համար համակցված չբերության հնարավորությունը։

 

Կանանց մոտ չբերությունը կարող է լինել առաջնային և երկրորդային։ Առաջնային է համարվում այն չբերությունը, երբ կինը ոչ մի անգամ չի հղիացել։ Երկրորդային չբերության դեպքում կինը նախկինում ունեցել է հղիություն (անկախ վերջինիս ելքից)։

 

Կանանց մոտ չբերության բերող հիմնական պատճառները էնդոկրին, արգանդափողային և որովայնային, իմունոլոգիական գործոններն են։ Մոտավորապես 5% դեպքերում չբերության պատճառը մնում է չբացահայտված։

 

Էնդոկրին չբերության ժամանակ խանգարվում է ձվազատումն ապահովող և արգանդը հղիության նախապատրաստող հորմոնալ մեխանիզմը։

 

Կանանց մոտ չբերության պատճառներից են փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները, որոնք հանգեցնում են արգանդափողերի ֆունկցիայի և անցանելիության խախտման։ Բորբոքային հիվանդությունների ծագումնաբանության մեջ այսօր մեծ տեղ է տրվում սեռավարակներին, հատկապես խլամիդիոզին, ուրեապլազմոզին, միկոպլազմոզին, սեռական հերպեսին և այլն։ Ընդ որում, ամենացավալին այն է, որ դրանք հիմնականում ընթանում են առանց յուրահատուկ կլինիկական ախտանիշների կամ ''գաղտնի'' ` դրանով իսկ պատճառ դառնալով չբերության ամենատարածված ձևերից մեկի` արգանդափող-որովայնային ձևի համար։ Նման դեպքերում արգանդափողերի շուրջ, ինչպես և լուսանցքում առաջանում են կպումներ, դրանք դառնում են անանցանելի և դադարում են կատարել իրենց ֆունկցիան։

 

Արգանդի պարանոցը առաջին արգելքն է սպերմատոզոիդների ճանապարհին։ Սովորաբար սպերմատոզոիդները արգանդի խոռոչ են ընկնում արգանդի պարանոցում հայտնվելուց 5 րոպե անց։ Հետևաբար արգանդի պարանոցի մի շարք ախտաբանական պրոցեսներ (բորբոքումներ, նախկինում կրած վիրահատական միջամտություններ, սպերմատոզոիդների նկատմամբ հակամարմինների առկայություն, թթվահիմնային հավասարակշռության խախտում) կարող են դառնալ չբերության պատճառ։

 

Ներկայումս էնդոմետրիոզը դիտվում է որպես կանանց մոտ չբերության պատճառներից մեկը։ Էնդոմետրիոզը ախտաբանական պրոցես է, որը բնութագրվում է էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) գործող հյուսվածքի էկտոպիկ օջախների առաջացմամբ։ Այս դեպքում չբերության պատճառ են հանդիսանում փոքր կոնքի խոռոչում առաջացած կպումները, օրգանիզմի հորմոնալ տեղաշարժերը։

 

Սովորաբար, լիարժեք հետազոտումը կարող է տևել մոտ երեք ամիս, որը պայմանավորված է դաշտանային ցիկլի որոշակի օրերի հետ և իրականացվում է ոչ թե միանվագ, այլ քայլ առ քայլ` ելնելով նախորդ հետազոտությունների արդյունքներից։

 

Ախտորոշման կայացումից հետո որոշվում է բուժման ծրագիրը։ Որոշ դեպքերում իրականացվում է դեղորայքային բուժում, որոշ դեպքերում էլ առաջանում է վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն։

 

Իհարկե, կան դեպքեր, երբ կինն առանց բժշկական միջամտության չի կարող հղիանալ (օրինակ, արգանդափողերի երկկողմանի բացակայության դեպքում), կամ կրել հղիությունը (արգանդի բնածին բացակայության կամ վիրաբուժական հեռացումից հետո)։ Նման դեպքերում առաջարկվում է արտամարմնային բեղմնավորում, որն այսօր ներդրվել և հաջողությամբ իրականացվում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում։ ''Փորձանոթային երեխաները'' արդեն վաղուց ֆանտաստիկա չեն։ Այս մեթոդը, իրոք, երեխա ունենալու հնարավորություն է տալիս այն անձանց, ովքեր կորցրել են դրա վերջին հույսը։

 

Սակայն պետք է նշել, որ այս մեթոդը կիրառվում է, երբ այլ միջոցների օգտագործումը չի բերում հղիության։ Հետևաբար, արտամարմնային բեղմնավորման ծրագրի մասնակցության համար պետք է հաշվի առնել նախնական հետազոտության տվյալները։

 

Հաճախ ''չբերություն'' ախտորոշումն ընկալվում է որպես դատավճիռ, որպես պատիժ, դառնում ընտանեկան կյանքի փլուզման պատճառ։ Խնդրի կարևորությունը ստիպում է բժիշկներին անընդհատ փնտրել դրա լուծման նոր ու նոր ուղիներ։ Բժիշկները կախարդական փայտիկ չունեն, սակայն հաճախ ''հրաշք'' են գործում` մարդկանց վերադարձնելով ուրախությունն ու ընտանեկան երջանկությունը։

 

Իհարկե, որքան բարդ է խնդիրը, այնքան ուժ, հնարավորություն և ժամանակ է պետք դրա լուծման համար։ Բայց հավատացնում ենք, որ Ձեր մանկան ժպիտը կփոխհատուցի բոլոր դժվարությունները...

Հեղինակ. Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ բ.գ.դ., Կ.Կ. Առուստամյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. gynea.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ